«Իրատես». թերթը գրում է. «Խոսակցությունները, թե Արայիկ Հարությունյանին Փաշինյանը ցանկանում է փոխվարչապետ նշանակել, կարծես կամաց-կամաց «միս ու արյուն» են առնում եւ իրականություն դառնում։ Մեր տեղեկություններով, մինչեւ սեպտեմբեր այդ փոփոխությունը կառավարությունում կլինի։ Տիգրան Ավինյանը կհեռանա՝ տեղը զիջելով Հարությունյանին։

Ավելին` Արայիկ Հարությունյանի տեղի համար էլ արդեն կա նախընտրած թեկնածու։ Ըստ կառավարության աղբյուրի` այդ պաշտոնին Նիկոլ Փաշինյանը նշանակելու է ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը մի քանի ամիս առաջ էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից «սլացիկ» անցում կատարել ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում