Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռ առջևում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նրա խոսքով՝ բռնկման սկզբում կորոնավիրուսի վարակման 400 հազար դեպք գրանցվում էր 12 շաբաթվա ընթացքում:  Իսկ անցած հանգստյան օրերին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 400 հազար նոր դեպք, ինչը  ԱՀԿ ղեկավարի կարծիքով նշանակում է, որ բռնկումն արագանում է, իսկ պիկը դեռ առջևում է : Գեբրեյեսուսը նաև նշել է, որ ներկա դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի վարակման շուրջ 11.4 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 535 հազար մարդ: Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ղեկավար Մայքլ Ռայանն էլ իր հերթին նշել է, որ հունիսին դիտարկվել է նոր դեպքերի աճ: