Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասում էի չէ՞, որ հրահանգը կա…

Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի:

Սկզբում վիրավորում, հետո զանգում, սադրում ու ձայնագրում են…

Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել եւ հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:

Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք…

Մնացածը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու…

Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը»: