ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով` ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել գնդապետ Արմեն Մկրտչյանը:
Նա զբաղեցնում էր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:
Irakanum.am-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանապետը քիչ առաջ Մկրտչյանին ներկայացրել է անձնակազմին: