«Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայում շուրջ 3 հազար մարդ ներկայում կարանտինի մեջ է: Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման ներդրումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումները երկուշաբթի օրվանից սկսել են կիրառվել Իսպանիայի Գալիսիա համայնքի 70 հազար բնակիչների  համար: Գալիսիայում կարանտինը կշարունակվի ամենաքիչը մեկ շաբաթ:
Դրա հետ մեկտեղ պաշտոնական Մադրիդն ընդգծում է, որ, երկրում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Հռոմում առայժմ հանգստանալու պատճառ չեն տեսնում: Այնտեղ նույնպես պատրաստ են սահմանել քիչ թե շատ խստությամբ կրկնակի մեկուսացման կանոններ: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը  հասել է 35 հազարի: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան ընդգծում է, որ պատերազմը դեռ շարունակվում է, վարակի նկատմամբ հաղթանակի մասին դեռ վաղ է խոսելը: