Այսօր միասնական քննությունների ամենածանրաբեռնված օրն էր: Դիմորդները քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Բուհական ընդունելության միայն մեկ քննություն հանձնելու փոփոխությամբ պայմանավորված՝ ամենաշատ դիմորդները մաթեմատիկայից են:

Նրանց թիվը հանրապետությունում 5000-ից ավելի է: Տարբեր Բուհերի բազմաթիվ բաժիններում ընտրված միակ քննական առարկան մաթեմատիկան է:

Գյումրիում քննություններն անցկացվել են 3 քննական կենտրոններում՝ թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում է եղել անվտանգության կանոնների պահպանումը: Յուրաքանչյուր լսարանում դիմորդների թույլատրելի առավելագույն թիվը 40-ն է եղել: