Հանրապետության տարածքում՝ հուլիսի 5-ին և 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում հուլիսի 5-ին և 9-10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+30,

Տավուշում գիշերը +14+19, ցերեկը՝ +31+35,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+34,

Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+35,

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+29,

Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+30 (հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+37):