Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 24 850 դեպք է արձանագրվել: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, շաբաթօրյա ցուցանիշը ռեկորդային է դարձել ասիական երկրի համար համաճարակի ողջ ընթացքում:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր Հնդկաստանում 675 453 մարդ է հիվանդացել, որոնցից 19 303-ը մահացել են, 409 083-ն՝ ապաքինվել: Ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը 247 067 է:

Նշենք, որ Հնդկաստանում «Քովիդ-19»-ով վարակման մեկօրյա ցուցանիշի ռեկորդներ արդեն գրանցվել էին նախորդ շաբաթվա ընթացքում: