Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով, երկրում շուտով չեն բավականացնելու աշխատանքային ձեռքերը, սա լրջորեն կսահմանափակի տնտեսության աճը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը նոր քաղաքացիների ներհոսքի կարիք ունի,- նշել է նա: — Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության զարգացմանը զուգահեռ մեզ արդեն աշխատանքային ձեռքերը չեն բավականացնում, իսկ շուտով անչափ նկատելի չեն բավականացնի, եւ սա դառնում է երկրում տնտեսական աճի իրական, օբյեկտիվ սահմանափակիչ»: