Հենց նոր քառյակ մեդիային պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերություն են այցելել ՀՀ ոստիկանության երկու շատ բարեկիրթ աշխատակիցներով՝ վահե եւ Արթուր անուններով, որոնց հետ մոտ 20 րոպե մենք շփվում ենք: Ասյ մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց «Քառյակ մեդիայի» ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Ոստիկանության կողմից մեզ ներկայացվող պատճառաբանությունը, առիթ, թե ինչու են այցելել հեռուստաընկերություն հետեւյալն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ լուրերի տաղավարում մեր հեռուստամեկնաբաններից մեկը մասնավորաբար, Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ:

Իհարկե, բոլորիդ մտքով անցնում է այն, ինչ անցնում է մեր մտքով եւ մենք փորձեցինք ներկայացնել մեր փաստարկները: Մենք ոստիկանության ներկայացուցիչներին ասում ենք՝ ցույց տվեք այն իրավական հիմքը, որի հիման վրա հաղորդավարների կողմից եթերում պարտադիր է դիմակ կրելը: Պարզվում է, որ ոստիկանության ներկայացուցիչները որպես հիմք մեզ ներկայացնում են պարետատան կողմից ներկայացված անվտանգության կանոնների մի շարադրանք, որոնք վերաբերում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կովիդ-19-ի տարածման կանխարգելմանը»,-ասաց Ֆարմանյանը: