Unikal.org լրատվամիջոցի լրագրողը զանգել է Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իվադուլլա Աղաևին տեղեկանալու Ադրբեջանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Աղաևը պատասխանել է, որ գնացել է շրջան, չի հետևում համաճարակաբանական վիճակին աշխարհում և երկրում։

«Բաքվում չեմ, շրջանում եմ։ Ոչինչ չգիտեմ։ Նստած եմ գյուղում, ոչ հեռուստացույց ունեմ, ոչ ինտերնետ։ Եվ ի՞նչ, որ ես գլխավոր համաճարակաբանն եմ։ Ես էլ եմ մարդ։ Այստեղ են հարազաատներս։ Զանգեք առողջապահության նախարարություն», – ասել է Աղաևը։