ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիմակով վեսթերնի հերոսի է նմանվում:

«Ես դիմակ դրել եմ, ինձ սկզբունքորեն տեսքս նույնիսկ դուր է եկել… Դա մուգ, սեւ դիմակ էր, եւ ես մտածեցի, որ այն լավ է նայվում: Դա Միայնակ ռեյնջերի տեսք ուներ»,- ասել է Թրամփը Fox Business-ի հետ զրույցում:

«Ես լիովին աջակցում եմ դիմակները, կարծում եմ, որ դիմակները լավ բան են»,- ասել է Թրամփը:

Միայնակ ռեյնջերը Վայրի Արեւմուտքի մասին ամերիկյան մի շարք ֆիլմերի մտացածին հերոս է: Միայնակ ռեյնջերի սեւ դիմակը ծածկում է նրա դեմքի վերին մասը, այլ ոչ թե քիթն ու բերանը, ինչպես հանձնարարում են սանիտարական իշխանությունները կորոնավիրուսի ներկայիս համավարակով պայմանավորված:

Թրամփը երկար ժամանակ հրաժարվում էր հանրային միջոցառումների ժամանակ դիմակ կրել՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ մասնակիցներից ոչ մեկին չի մոտենում, իսկ բոլոր նրանք, ովքեր իր հետ շփվում են, վիրուսի ախտորոշման թեստ են հանձնում: