Aaravot.am-ը գրում է․ Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում քննարկվեց Գյումրու օդային տրամվայներ ներդնելու ծրագիրը, որի հեղինակը Աֆրիկայի Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում գործունեություն ծավալող գյումրեցի Խաչատուր Սարգսյանն է՝ «Արմոն» ՍՊԸ-ի տնօրենը։

Այսօր Սամվել Բալասանյանի բառերով «հեքիաթ» հիշեցնող այս բիզնես ծրագրի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ հեղինակը Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու համար ծրագիր ներկայացրած անձն է։ Հիշեցնենք, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը մեծ աղմուկ հանեց, երկար ժամանակ դարձավ հումորի թեմա։ Քննարկմանը մասնակցում էին «Իմ քայլը» դաշինքի երկու պատգամավորներ՝ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը։ Կարեն Սարուխանյանը հարց ուղղեց Խաչատուր Սարգսյանին, թե ի՞նչ եղավ կոկորդիլոսաբուծարանը։

Խաչատուր Սարգսյանը պատասխանեց․ «Արարատի մարզինը կոկորդիլոսաբուծարան չէ, դա էկոայգի է, ինչի համար ժողովուրդը տեսնում է մի ֆրազ։ Էսօր գտնվում է սառեցման փուլում, որովհետև դա զուտ զբոսաշրջային է, մենք մարտից սկսելու ենք էդ աշխատանքները։ Ֆինանսավորումը կար, բայց ասում է ուրբաթը շաբաթից շուտ եկավ, հիմա անիմաստ է ներդնել նման գումարներ՝ նման ծրագրերի համար, որովհետև դրանք արդյունավետ չեն բիզնեսի տեսակետից։ Դրա համար մենք չենք փակել այդ ծրագիրը, չենք կասեցրել, ուղղակի սառեցրել ենք։ Հիմա նմանատիպ ծրագրերի մասին, ես երկար տարի դրսում եմ ապրել՝ 15 տարուց ավել, եղել եմ մի քանի կառավարությունների խորհրդատու՝ հիմնականում բիզնեսի գծով ու ասեմ գաղափարը որտեղից առաջացավ, անցած տարի մենք ունեինք հյուրեր՝ պաշտոնատար անձինք Տանզանիայից, որոնց ես 2016 թվականին ներկայացրել էի այս ծրագիրը, և նրանք ինձ ստիպելով, համոզելով հետ տարան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում