«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին տրամադրեց միանվագ ֆինանսական աջակցություն։

Ինչպես հայտնում են Հիմնադրամից, գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան ըստ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացված ցուցակի՝

Երևան — 36 930 000 դրամ,
Կոտայքի մարզ — 16 020 000 դրամ,
Լոռու մարզ — 16 645 000 դրամ,
Շիրակի մարզ — 13 330 000 դրամ,
Արարատի մարզ — 11 740 000 դրամ,
Արմավիրի մարզ — 9 795 000 դրամ,
Գեղարքունիքի մարզ — 9 985 000 դրամ,
Սյունիքի մարզ — 8 630 000 դրամ,
Արագածոտնի մարզ — 7 960 000 դրամ,
Տավուշի մարզ — 7 925 000 դրամ,
Վայոց Ձորի մարզ — 4 890 000 դրամ։