Մի տարվա ընթացքում 1200000 դոլար կաշառք՝ պարգևավճարի անվան տակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:

Նա, մասնավորապես,  նշել է. «Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող որ տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն։ Սահմանադրական կա՞րգ, չէ, չեն լսել։

Իշխանությունների ճյուղերի տարանջատում և հակակշռու՞մ։ Էս ի՞նչերից եք խոսում։ Համաճարա՞կ։ Նիկոլին պետք եղավ ռեանիմացիայից պատգարակով տարեք, կքվեարկեն։

Մի խոսքով՝

— Այսքան ուրախ կյանքը ձեր,

գիտե՞ք ով է ձեզ տվել

— Այսքան ուրախ կյանքը մեզ

հընգեր Նիկոլն է տվել»: