Վաղօրոք հայտարարված հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցումը տեխնիկական պատճառներով հետաձգվում է։

Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հետագա գործողությունների մասին նախապես կտեղեկացվի։