Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանը հայտնում է. որ մայիսի 21-ից մինչ 29.06.2020 նոր կորոնավիրուսով վարակված տնային պայմաններում բուժում ստացողների թիվը 1017 է, որից 78-ը` երեխա։ Ինչպես հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան էջը, առողջացել է 417 մարդ, որից 43-ը` երեխա։ Այս պահին բուժվում են 565 մեծահասակ և 35 երեխա։

Կատարվել է 1350 նմուշառում, որից 1250 պոլիկլինիկայում և 100-ը` տանը։

Պոլիկլինիկայի հատուկ մեքենայով կատարվել է 270 տնային այց։ Տնային այցերը ներառում են նմուշառում, դինամիկ հսկողություն: Հիվանդների մի մասը բերվել է պոլիկլինիկա` կրկնակի հետազոտության (ռենտգեն հետազոտություն, արյան քննություն), որից հետո որոշվել է շարունակել վարել տանը, կամ կազմակերպվել է հոսպիտալացում։

Նույն ժամանակահատվածում հսկվել է թվով 1350 կոնտակտավոր, որից 720-ը դուրս է գրվել վերահսկողությունից, 630 շարունակում են հսկվել։