Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ առավոտյան տարածքի ոստիկանություն է դիմել նշված մարզի բնակիչ՝ 41-ամյա Հարություն Կ-ն և հայտնել, որ 1 օր առաջ գնացել է մարզում իրեն պատկանող հողամաս, որտեղ Ford Transit ավտոմեքենայի մեջ նկատել է, որ իրեն ծանոթ Ի. Հ-ն իր կնոջ՝ Մ. Ն-ի հետ կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ։

Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ամուսինը ոստիկաններին հայտնել է նաև, որ կինը հետո իրեն պատմել է, որ սկզբից ինքը չի ճանաչել, քանի որ Ի. Հ-ն եղել է պաշտպանիչ դիմակով, սակայն երբ դիմակը քաշել է, հասկացել է, որ ամուսինը չի։