Փրկարար ծառայություններն իրենց աշխատանքն ավարտեցին, «Երեւան մոլ»-ի տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, կեղծ ահազանգ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Երեւան մոլ»-ի տարածքում գործողություններ իրականացնող ԱԻՆ աշխատակիցը:

«Նման դեպքերում ոստիկանությունն ու ԱԻՆ-ը իրականացնում են սակրավորների ծառայություն, կինոլոգների ծառայություն, այդ բոլորն իրականացվել է: Հիմա կանենք լրացուցիչ ախտահանում, որից հետո կբացենք դռները մարդկանց առջեւ»,-ասաց նա՝ հավելելով, որ ահազանգի հեղինակին պարզելն արդեն ոստիկանների գործն է: