Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը,քանի որ կասկածներ է ունեցել,որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Վանեցյանը նաև կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել: ArmԼur.am-ը Արթուր Վանեցյանից հետաքրքրվել է , թե ստացել է արդյոք թեստի պատասխանը:

«Այո՛, ստացել եմ պատասխանը: Այն եղել է դրական: Ինձ շատ լավ  եմ զգում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանում է: Ընտանիքիս մյուս անդամների թեստի պատասխանը եղել է բացասական»,- ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը: