Չնայած ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ 2020 թվականի հունիսին Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 29-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիսն Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 39 միլիոն 310 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 143 միլիոն 779 հազար խորանարդ մետր ջուր: