Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկված ու քվեարկված հարցերից մեկի համաձայն՝ Սահմանադրական հանրաքվեն, որ նախատեսված էր անցկացնել ՍԴ հարցով, այլևս չի լինի․ դրա կարիքն այլևս չկա։ Նիստին մասնակցում էին միայն իմքայլական պատգամավորներն ու մեկ անկախ պատգամավոր։ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները չեն ներկայացել նիստին։

81 կողմ ձայներով իմքայլական պատգամավորները կարողացան ընդունել հանրաքվեն չեղարկող որոշումը։ Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ԱԺ-ում անցկացված սահմանադրական փոփոխությունները բավարար են եղել ՍԴ հարցը լուծելու համար։

Հարցը զեկուցող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները թույլ են տալիս հրաժարվել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունից։