Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիր է ստորագրվել Տիագո Սիլվայի, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի և Սերխիո Ռիկոյի հետ: Պայմանագրերը կնքվել են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նրանք կմասնակցեն Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկությանը և Չեմպիոնների լիգային:

Տիագո Սիլվան ՊՍԺ-ի ավագն է և ակումբում է 2012 թվականից: Նա Ֆրանսիայի 6-ակի չեմպիոն է: 4 անգամ նվաճել է երկրի գավաթը և 6 անգամ` Սուպերգավաթը: