Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթան նշել է, թե որ ընկերություններն են առաջատարը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի ստեղծման պայքարում:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, առաջատարներ են բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունն ու Քեմբրիջում գործող Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը:

Բրիտանական ընկերության մշակած պատվաստանյութը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետ համատեղ, ներկա պահին կլինիկական լայնամասշտաբ փորձարկումներ է անցնում: