Այսօր առավոտյան 29 տարկան հասակում մահացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս մահվան պատճառը եղել է ավտովթարը, որը տեղի էր ունեցել հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզում: Հունիսի 28-ին ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: