Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած նետած կորոնավիրուսով վարակված 55-ամյա պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ից։

«Ստորին վերջույթների կոտրվածք ունի։ Գիտակցությունը տեղն է։ Հաջորդ շաբաթ պատրաստվում է վիրահատություն։ Ունի 35 տոկոս թոքերի ախտահարում»,- հայտնեցին ԲԿ-ից։