Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 29-ին Բագրեւանդի փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Գեորգի Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: