ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 6-7 պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչու վերջիններիս հետ շփում ունեցածները չեն մեկուսացել, ինչը պահանջում է կարգը, հայտարարեց, որ բազմաթիվ պատգամավորներ, ովքեր պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ թեստ են հանձնել, պատասխանը բացասական է:

Թեստ է հանձնել նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանը բացասական է: