Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 02։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Կիեւյան կամրջի տակ հայտնաբերել են Հայկ Թ․-ի (ծնված 1993 թ․) դին։