Հայաստանի ԱԻՆ-ում, հւնիսի 29-ին, ժամը 21։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը (մոտ 50 մ)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ փրկարարները նրանց մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վարորդը տեղափոխվել է մոտակա ԲԿ, իսկ ուղեւոր Անահիտ Գ․-ն հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի մյուս ուղեւորներ Սիրան Մ․-ին, Եսայի Թ․-ին եւ Լիլիթ Թ․-ին տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։