ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս:

Լուրը հաստատել է Ծառուկյանը՝ Ֆեյսբուքի իր էջում։ Նա կիսվել է տեսանյութով, որում ավելի վաղ նշել էր, որ բարի մարդկանց կորոնավիրուսը «չի դիպչում»։

«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում)))

Առողջություն բոլոր վարակակիրներին:

Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է Գագիկ Ծառուկյանը տեսանյութին կից։