Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հրատապ !!!
Հարգելի ընկերներ,

Բոլորիդ առաջարկում եմ ստուգել ձեր գույքերը. քանի որ դրանք կարող են լինել կալանքի տակ և բնավ կապ չունի դուք Ռուբեն Հայրապետյանին անձամբ եք ճանաչում, թե TV-ով եք տեսել…

Իսկ հիմա առարկայական.
Ովքեր ճանաչում են
1. <<Մերիդիան Հոլդինգ>> ԲԲ
2. <<Արմավիր Շին>> ՍՊ
3. <<Անի-97>>ՍՊ
4. <<Ոսկե Կար>> ՍՊ
5. <<Մերիդիան ազատ տնտեսական գոտի>> ՓԲ
6. <<ԱՎՏ>> ՍՊ
7. <<Վեստ Գոլդ>> ՍՊ
8. <<Հառուռ>> ՍՊ
ընկերությունների սեփականատերերին կամ տնօրեններին, խնդրում եմ նրանց տեղեկացնել, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանք է դրվել գործի քննության հետ որևէ առնչություն չունեցող նրանց ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ»: