SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 185 հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով:

Նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից մոտ 1մլն 500 հազար դրամ արժողությամբ մեծ թվով մետաղապլաստե դռներ գողանալու, ինչպես նաև շենքին դիտավորությամբ գույքային վնաս պատճառելու փաստով:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և քննչական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: