Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։

Նա Aravot.am-ին հայտնել է, որ թեստի պատասխանը դրական է։ Չնայած, թեստի պատասխանը ստացել է հունիսի 27-ին, հունիսի 22-ից Արծվիկ Մինասյանը ինքնամեկուսացել է։

Նա տնային պայմաններում է բուժվելու։ Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Հրաշալի, փառահեղ»։