Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում ներկայացրին։
«Խոսքը վերաբերում է շուրջ երկու տարի առաջ սկսված՝ ՍԴ լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին։ Իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ», — դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների հենց սկզբից ԲՀԿ-ն ընդգծել է, որ բոլոր գործընթացները պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը և իրավական ակտերին։ «Երկրորդ՝ մենք գտնում ենք, որ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի ունեցան վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ փաստացի անօրիական էին և մենք ականատես եղանք, թե ինչպես է գործադրվում նեղ քաղաքական շահերը և իշխանության կողմից և տեղի ունենում Սահմանադրական տապալում»,- ասաց Աբովյանը, հավելելով, որ հաշվի առնելով այս հանգամանքը դիմել են գլխավոր դատախազությանը, որ գործընթացը ստանա իրավական գնահատական։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք գլխավոր դատախազությունից, Արման Աբովյանն ասաց, թե ակնկալում են, որ գոնե այս անգամ դատախազությունը կլինի անաչառ։ «Յուրաքանչյուր գործընթաց ՀՀ-ում պետք է լինի միայն ու միայն օրենքին համապատասխան։ Մենք գնում ենք դեպի անարխիա»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։