Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայր տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Թեղուտ բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Վահիգ Ա.-ի վարած Opel Astra և 17-ամյա Հարություն Պ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակիի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com