ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ այսօր շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը և 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

«ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը հեղինակել են Վահագն Հովակիմյանն ու Սուրեն Գրիգորյանը, իսկ հանրաքվեն չեղարկելու որոշման նախագիծը ստորագրել է «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավոր: