Մենք երեք կուսակցություններով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է մշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ երկրի ներքաղաքական իրավիճակն ու սահմանադրական կարգի վերականգնման ուղիները «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենք» կուսակցությունների ղեկավարների հետ քննարկելու թեմային

«Հիմնական ու գլխավոր նպատակը և ստեղծված իրավիճակից ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

«Սակայն անցել է 2 տարի և գործող իշխանությունը այս պահանջներից շեղվել է, երկրում համակարգային բարեփոխումներ չկան, այլ կա քաղաքական և կառավարման ճգնաժամ: Մենք գտնում են, որ այս պահանջներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, իսկ դա կարող է ձևավորել ժողովուրդն ընտրությունների միջոցով», ասել է Ի․Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ երկրի «ներքաղաքական իրավիճակն ու սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» քննարկելու նպատակով կայացել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի, ԲՀԿ առաձնորդ Գագիկ Ծառուկյանի և  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հանդիպումը, ինչի մասին ընդդիմադիր 3 կուսակցությունները  համատեղ հաղորդագրություն էին տարածել և ընդգծել, որ առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խումը լայն համախմբում ապահովելու նպատակով կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ: