Իրանի դատական իշխանությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրաման է արձակել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թեհրանի դատախազ Ալ-Քասիմերը: «Իրանի դատական իշխանությունները ձերբակալման հրաման են արձակել ընդհանուր առմամբ 36 մարդու համար, որոնք ներգրավված են գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի սպանության գործով, այդ թվում և ԱՄՆ-ի քաղաքական և զինվորական պաշտոնյաների: Ինտերպոլին տեղյակ է պահվել այս մասին»,- ասել է դատախազը:

Նա մեղադրանքը բնութագրել է որպես «սպանություն» և «ահաբեկչական գործողություն» և հավելել է, որ նախագահ Թրամփը ցանկի առաջին տողում է:

Հիշեցնենք, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քւդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Սոլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի հետևանքով: