Հունիսի 30-ին ցերեկային ժամերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հյուսիսարեւելյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 16-21 մ/վ արագությամբ: Տեղ-տեղ կա կարկուտի հավանականություն: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +31 +33:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +27 +29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,

Լոռիում գիշերը +9 +14, ցերեկը՝ +21 +26,

Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +25 +30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +30,

Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,

Արմավիրում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +29 (հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +35):