ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն տեղեկությունը, թե ինքը իմանալով, որ վարակված է կորոնավիրուսով՝ մասնակցել է ԱԺ նիստերին:

«ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid-19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ եւ վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիստերին:

Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ եւ անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերեւույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:

ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ եւ այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:

Առողջություն բոլորիդ»,- գրել է նա: