ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետեւյալ մասնագիտական գիտելիքները՝

• Տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված, նախագծման սկզբունքների եւ մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ,

• ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջազգային նախագծերում եւ ԵՄ-ում տեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գիտելիքներ եւ փորձ,

• Թվային տարածքի շրջանակներում Սուպերսերվիսների ստեղծման  փորձ եւ գիտելիքներ,

• Agile, Scrum մեթոդաբանության իմացություն եւ աշխատանքային փորձ,

• Devops գործընթացների իմացություն՝ CI/CD, ամպային ճարտարագիտություն, այդ թվում միկրոսերվիսների օրկեստրատորների հիմքի վրա (Kubernetes),

• Թվային համակարգի համակարգային ճարտարագիտության աշխատանքի վերաբերյալ փորձ եւ գիտելիքներ,

• Համակարգի ճարտարագետի դերի ստանձման կարողություն եւ տեխնիկական գիտելիքների լայն շրջանակ,

•ԵԱՏՄ անդամ պետություններում միջազգային լավագույն փորձի կիրառման կարողություն,

• Խոշոր կազմակերպություններում համակարգային լուծումների ներդրման փորձ,

• Ծանրաբեռնված տեղեկատվական համակարգերի ներդման փորձ,

• PMI, ITIL, TOGAF ստանդարտներից առնվազմ մեկի իմացություն,

• IaaS, Saas, Paas համակարգերի հիման վրա լուծումների մշակման տեխնոլոգիաների իմացություն,

• Տվյալների մշակման կենտրոնների նախագծման փորձ եւ գիտելիքներ, մասնակցություն տեղեկատվական համակարգերի միգրացիայի նախագծերում:

Ինչպես նաեւ անհրաժեշտ է, որ  նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն եւ բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի եւ ակտերի վերաբերյալ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է:

Մրցույթի անցկացման ձեւի, փաստաթղթերի ներկայացման ընթացակարգի եւ մասնակցության այլ մանրամասների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվածէ ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքէջում հետեւյալ հղումով: