Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 64-ամյա Զորիկ Ս.-ն իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:

Shamshyan,com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Զորիկ Ս.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: