Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն ու խաղացողները դժգոհ են թիմի 61-ամյա իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի աշխատանքից։ Ակումբը մտադիր է հեռացնել նրան պաշտոնից այս մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է Goal.com-ը։

Միայն Իսպանիայի չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները նվաճելու դեպքում, ակումբը կփոխի մտադրությունը։

Սետիենի մարզչական ոճից, մարտավարությունից, մեթոդներից եւ մամուլում արած մեկնաբանություններից դժգոհ են, մասնավորապես, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։

Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Մարզիչի գլխավոր թեկնածուն համարվում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Չավին։