Երեկ` հունիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Վարդենիսում: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից:

«Հունիսի 28-ին ժ.00.05-ին Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ.ծնված քաղաքացի:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ:Ստացած մարմնական վնասվածքներից, նույն օրը ժ. 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Նշանակվել են փորձաքննություններ:Կատարվում է քննություն»,- հայտնեցին ոստիկանությունից։