Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն ավելացել են 6 791-ով, հաղորդում է Մոսկվայում COVID-19-ի հետ կապված դրության հսկողության եւ մոնիտորինգի օպերատիվ շտաբը:

Հաստատվածներից 2 198-ի մոտ հիվանդության ախտանիշներ չեն եղել: Մեկ օրվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 735 հիվանդ, մահացել՝ 104-ը:

Ընդամենը Ռուսաստանում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է 634 437 հիվանդ՝ 85 շրջաններում: Համաճարակի սկզբից երկրում վարակից ապաքինվել է մոտ 400 հազար մարդ, մահացել՝ 9 073-ը: