Կայծակի հարվածից Հնդկաստանի արևելքում ու հյուսիսում հունիսի 25-ին սպանվել է 107 մարդ, գրում է The Times of India-ն: Ըստ տվյալների տվյալներով՝ 83 մարդ մահացել է Բիհար նահանգում, 24-ը՝ Ութար Պրադեշում: Մահացածների մեծ մասը կայծակնահարվել է դաշտում աշխատանքի ժամանակ: Չնայած արտակարգ իրավիճակների ծառայության նախազգուշացումներին՝ մարդիկ չեն շտապել պատսպարվել տներում:

Իշխանություններն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին՝ խոստանալով նրանց նյութական աջակցություն տրամադրել: