ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիուսից մահացած վեց պացիենտները ունեցել են քրոնիկ հիվանդություն։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 139 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 565-ի: