Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն․ Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Միանգամից ասեմ՝ կորոնավիրուսին հաղթելու համար կողմ եմ ցանկացած ողջամիտ, ռացիոնալ առաջարկության։
Սակայն Թորոսյանի հորդոր-կոչը չի աշխատելու, որովհետև դարձյալ ամեն ինչ թողնվում է հասարակության, նրա գիտակցության վրա ու այդ ամենը՝ իշխանության տոտալ անպատասխանատվության, հակասոցիալական վարքագծի պարագայում։
Իշխանությունը երկու բան պետք է աներ, որի հաստատ հակառակն է արել։
Այդ ե՞րբ է իշխանությունը հասարակությանը կոնսոլիդացնելու փորձեր արել, որ հիմա էլ նույն բանը պահանջում է հասարակությունից։ Ամեն օր հասարակությունը, քաղաքական ուժերն իշխանության կողմից սրոտավորվում են ու այս պարագայում՝ ինչպե՞ս ենք պատկերացնում բոլորիս կոնսոիլդացիան որևէ օրակարգով։ Նախ՝ իշխանությունը պետք է ապրի պատերազմի օրենքներով, որ հետո դա կարողնա պարտադրել, հրամցնել հասարակությանը։
Այդ ե՞րբ է իշխանությունը հասարակությանը համոզել, որ լրջություն ունի՝ հասարակությունից նույնը պահանջելու համար։ Լրջության առաջին դրսևորումն այն կլիներ, որ նոր “սևեր” հռչակելու փոխարեն՝ խոստավանեիք, որ հակահամաճարակային քաղաքականությունը ձախողել եք ու պաշտոնյաներ, կոնկրետ պաշտոնյաներ պատասխան տային ստեղծված իրավիճակի համար։ Եթե պատերազմ է, ապա կոնկրետ հրամանատարներ պատասխանատու են ձախողումների համար։
Եթե լոքդաունի անհրաժեշտություն եք տեսնում, անպատասխանատուի բարդույթով դա մի թողեք հասարակության վրա, կարանտինի մասին գիտակցված քաղաքական որոշում կայացրեք՝ պատասխանատու դառնալով նաև հասարակության սոցիալական խնդիրների համար։ Այդ պարագայում՝ լոքդաունի կանոններին կենթարկվեն բոլորը։
Լոքդաունը գիտակցված չի լինում, դա պետական որոշմամբ հաստատված ռեժիմ է։