«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը մոտ է «Յուվենթուս» տեղափոխվելուն:

Այս հանգստյան օրերին բրազիլացին կմեկնի Թուրին ՝ տեղափոխությունից առաջ բուժզննում անցնելու համար, հայտնում է Mundo Deportivo-ն ՝ հղում անելով RAC1 ռադիոկայանին:

Ըստ աղբյուրի, «Բարսելոնան» ֆուտբոլիստին հնարավորություն է տվել մեկնել Իտալիա: Նշվում է, որ Արթուրը կմիանա «Սելտայի» դեմ խաղին ևդրանից հետո կմեկնի Թուրին ՝ կիրակի օրը բուժզննում անցնելու համար: